Էրդողանը հայտարարել է, որ չի ճանաչում ՀԱՄԱՍ–ը որպես ահաբեկչական կազմակերպություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբեք չի ճանաչի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը որպես ահաբեկչական խմբավորում։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
«ՀԱՄԱՍ–ը ահաբեկչական կազմակերպություն չէ ... Ես երբեք չեմ կարողանա ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչ էլ որ ասեն», - ասել է նա:
Մինչ այս Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին նա ասել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում։