Էրդողանը հայտարարել է, որ Գազայում խաղաղության հնարավորությունը բաց է թողնվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ-ից վերադառնալիս ինքնաթիռում ասել է, որ Իսրայելի «անզիջում մոտեցման» պատճառով Գազայի հատվածում խաղաղության հնարավորությունը բաց է թողնվել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Թուրքիան միշտ ընդգծել է, որ հանդես է գալիս մշտական հրադադարի օգտին։
«Իսրայելի մոտեցման հետևանքով ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք մեր մտավախությունների մեջ։ Այստեղ խաղաղության հնարավորություն կար, և, ցավոք, մենք կորցրել ենք այդ հնարավորությունը Իսրայելի անզիջում մոտեցման պատճառով»,- ասել է թուրք նախագահը։
Միաժամանակ նա հորդորել է հույսը չկորցնել, որ նման հնարավորություն կրկին կառաջանա։