Լրահոս
Կարևոր


Վտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունները «խաչմերուկի վիրուսով» են վարակվել: Ժողովրդական բառուբանով ասած՝ «խաչմերուկացավի են եկել»: Այն էլ, ինչպես հայտնի է, ոչ թե սոսկ խաչմերուկի, այլ՝ «խաղաղության խաչմերուկի» յուրօրինակ վարակ է դա: Հանուն ճշմարտության, պետք է նաև նկատել, որ առնվազն վերջին օրերին Փաշինյանն ու նրան մերձակա «բանախոսները» առանձնապես բան չեն խոսում ո՛չ խաղաղության, ո՛չ էլ խաչմերուկի մասին: Եթե մեկումեջ խոսում են, արդեն մի տեսակ՝ «ավտոպիլոտով», այսինքն՝ ինքնաբերաբար են դա անում: Համենայն դեպս, նրանց խոսքի ելևէջներում այլևս չի զգացվում նախկին էնտուզիազմը, մի տեսակ՝ էքսպրեսիա չկա: Եվ չնայած օրվա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար սիրում են կեղծել, բայց վերջին շրջանում «խաղաղության խաչմերուկի» հետ կապված նրանց ելույթները հարուցում են թատերական ռեժիսորների շրջանում տարածված հանրահայտ խոսքը՝ «չեմ հավատում...»: Համոզիչ չեն: Բայց դա՝ մի կողմ:

Հիմնականը. ո՞ւմ համար է լինելու այդ, այսպես կոչված, «խաչմերուկը»: Ո՞ւմ է ծառայելու: Ըստ մտահղացման, կամ ինչպես այն մատուցվում է Փաշինյանի գծագրած ու պրեզենտացիա արած քարտեզախառը պատկերում, Հայաստանը դառնալու է... խաչմերուկ, որը միմյանց է կապելու Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը: Պարզապես հանճարեղ է: Հիմա մի փոքր հանգամանորեն դիտարկենք մանրամասնությունները: Արևելքում Ադրբեջանի հանցավոր իշխանությունն է՝ Հայաստանն ամբողջապես զավթելու պետական գաղափարախոսության մակարդակի հասցված ծրագրերով, Արևմուտքում՝ Ադրբեջանի հանցավոր իշխանության հիմնական տիկնիկավար Թուրքիան է՝ Հայաստանի պետականության վերացման, Հայաստանը տնտեսապես, ֆինանսապես, բոլոր առումներով կլանելու, ծայրահեղ կախվածության մեջ դնելու և/կամ աստիճանաբար վերացնելու ծրագրերով:

Այդքանից հետո միգուցե արդեն չարժեր էլ շարունակել հետագա դիտարկումները, բայց շարունակենք: Հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը: Նախքան Փաշինյանի ու նրա «հպարտիստների» թավշյա չարաբաստիկ հայտնությունը, Հայաստանն ունեցած համեստ կարողություններով կարողանում էր օգտակար լինել Իրանից դեպի Վրաստան, ապա և՝ Ռուսաստան, ինչպես նաև՝ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար, և, բնականաբար, իր տնտեսական դիվիդենտներն ուներ այդ շարժից: Սակայն խնդիրն այն է, որ Փաշինյանի ուրվագծած «խաչմերուկի» դեպքում այս՝ մեզ շատ ավելի ձեռնտու հոսքը կարող է ընդհանրապես չգործել կամ չի գործի: Բանն այն է, որ Փաշինյանի իշխանության ցուցադրական «արևմտամետությունը», էլ չասած արդեն բացահայտ թրքամետության մասին, ինքնին մեզանից վանում է, եթե արդեն լիովին չի վանել հարևան ու ավանդաբար բարեկամական տրամադրված Իրանը:

Ավելին, Իրանը, տարածաշրջանի մասշտաբով, լինելով բավականին ազդեցիկ տերություն, հանգիստ կարող է նաև այլ ուղիներ գտնել, թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ առումներով: Իրանին, մեծ հաշվով, ոչ այնքան Հայաստանով անցնող ուղին է հետաքրքիր, որքան այն, որ մի քանի տասնյակ կիլոմետր ձգվող հայ-իրանական սահմանի նեղլիկ շերտում չհայտնվեն նոր ուժեր ու «խաղացողներ»՝ ի դեմս Արևմուտքի, ՆԱՏՕ-ական ու թյուրքական ուժերի: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, առանց որևէ մեկին հարցնելու, արդեն 2 տարի է, ինչ վերցրել ու ՀՀ սուվերեն տարածքից մի մեծ կտոր, որը ներառում է Գորիս-Կապան ավտոճանապարհը, նվիրել է Ալիևին: Փոխարենը, Հայաստանի պետական միջոցներից ահռելի միջոցներ են ծախսվում, այսպես կոչված, «այլընտրանքային ճանապարհ» կառուցելու և կահավորելու համար:

Բայց այդ ճանապարհը կարող է և չաշխատել, դեռ չենք խոսում դրա տեխնիկական պարամետրերի, կատարվող աշխատանքների որակի, դրա վրա եղանակային ու բարձրլեռնային պայմանների ազդեցությունների և այդ ամենի հնարավոր հետևանքների մասին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բավականին հետևողականորեն ու հաստատակամ փչացրել է ու շարունակում է փչացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ու բառացիորեն օրերս բոլորս տեսանք, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եթե կան չկռահողներ կամ իրենց չհասկացողի տեղ դնողներ, նշենք, որ խոսքը Լարսում արձանագրված վերջին կուտակումների մասին է: Իսկ ո՞վ է ասում, որ վաղը, մյուս օրը Փաշինյանը չի կարող հայ-ռուսական հարաբերությունները վատացնել այն աստիճան, որ նույն Ռուսաստանի համապատասխան ծառայություններն սկսեն «ձվի մեջ մազ գտնելու» մոտեցում դրսևորել ոչ միայն հայկական բեռնատարների ու բեռների, այլև, ընդհանրապես, Հայաստանով անցած ցանկացած բեռնատարի ու բեռի նկատմամբ (չմոռանանք, ի դեպ, Ղրիմի կամրջի պայթեցման հետ կապված պատմությունը):

Ու ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ «խաչմերուկը» իրականում կարող է զուտ միջանցքի վերածվել՝ Արևմուտք-Արևելքի, այսինքն՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար: Ըստ որում, այն էլ նկատենք, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը, միմյանց հետ կապվելու համար համապատասխան ուղիներ ունեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքներով: Այնպես որ, նրանց ոչ մի միջանցք էլ պետք չէ, մեծ հաշվով: Նրանց Հայաստանն է պետք, ավելի ճիշտ՝ Հայաստանի չլինելը: Հանրագումարում, երբ ավելի ու ավելի խորն ես դիտարկում «խաղաղության խաչմերուկ» ասվածը, ակնհայտ է դառնում, որ դա ընդամենը վտանգավոր «պրոխոդնոյ դվորի» վտանգավոր ծրագիր է՝ «պուպուշ» բառերով փաթեթավորած, ոչ ավելին: Այստեղ առանցքային հարցն այն է, թե ի՞նչ է ուզում Հայաստանը: Ոչ թե Հայաստանի իշխանությունը, որը չի սպասարկում մեր երկրի ու ժողովրդի շահերը, այլ հենց Հայաստանը, որպես դեռևս պետականակիր ժողովուրդ, որը դեռ ունի հասարակական ու քաղաքական ինստիտուտներ, ի՞նչ է ուզում լինել: Ուզում է լինե՞լ, թե՞ չլինել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշել