3.8 մլն դրամի տուգանք՝ շինհրապարակներում խախտումների համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականի օգոստոսի 18-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդ փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված վերահսկողական աշխատանքների ընթացքում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում արձանագրել է իրավախախտման 37 դեպք։
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքների, բեռնատար ավտոմեքենաներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման ընթացքում՝ մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելու համար, նշանակվել է ընդհանուր 3.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Խստացված ստուգայցերն ու իրազեկման աշխատանքները շարունակվում են։