Լավրովն ու Իրանի ԱԳ նախարարը հռչակագիր են ստորագրել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ ստորագրել է միակողմանի պատժամիջոցներին հակազդելու համաձայնագիր, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի պաշտոնական անվանումն է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միակողմանի հարկադրանքի միջոցների հակազդման, մեղմացման և փոխհատուցման ուղիների և միջոցների մասին:
Բանակցությունները կայացել են մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման շրջանակում։