Պարագլուխն ասում է, թե արցախցիները երախտամոռ են` իրեն պիտի շնորհակալություն հայտնեն իր արածների համար․ Դավիթ Սարգսյան
ՔաղաքականությունԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պարագլուխն ասում է, թե արցախցիները երախտամոռ են` իրեն պիտի շնորհակալություն հայտնեն իր արածների համար:
Հերթ կանգնեն նախ «անկլավների», ապա` Սյունիքի, և հաջորդաբար բոլոր մարզերի բնակիչները: Բոլորին էլ տնավեր է անելու, նոր ճրագներ է մարելու, ու նրանցից շատերին փողով լռեցնելու է, ըմբոստներին էլ` մեկուսացնելու:
Դեռևս հակառակն ապացուցող որևէ գործուն ջանք չկա, որը նրան կկաշկանդեր, այդ պատճառով ձեռքերն ավելի է ազատում: Ու ինքը հերթական անգամ տաքացնելու է այդ ձեռքերը հայրենիքի ու հայերի վրա...