«Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը»․ Ալիև
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եթե Հայաստանը կարողանա լավ հարևան դառնալ, ապա կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը»,– այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականությունը «քաոսային» է որակել, նշել է նաև, թե «խաղաղության հասնելու համար ՀՀ իշխանությունը կամք պետք է ունենա»։
«Հայաստանի կառավարությունը քաոսային կերպով մի ծայրահեղությունից դեպի մյուս ծայրահեղությունն է շարժվում։ Նրանք կարծում են, թե կարող են փրկվել, բայց չի ստացվի։ Նրանք պարզապես մեկ ուրիշ «ավագ եղբայր» ձեռք կբերեն։ Իսկ այդ նոր «ավագ եղբայրն» ավելի լա՞վն է լինելու նախորդից։ Անկեղծ լինենք, այդպես չի լինի։ Նորը հեռու է, այնքան էլ մոտ չէ տարածաշրջանին, այնքան էլ կապված չէ «կրտսեր եղբոր» հետ և իր քաղաքական շահերը, իսկ գուցեև՝ անձնական հավակնություններն ու գաղափարներն է առաջ տանում։
Հայաստանը նվազագույնը գոնե իր կամքը պետք է արտահայտի։ Սա է խաղաղության համար անհրաժեշտ առաջին պայմանը»,- ասել է Ալիևը։
Նա նաև վստահեցրել է, թե Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքն օկուպացնելը չէ։
«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ՝ դա Ադրբեջանի համար որևէ տեսանկյունից մեծ խնդիր չէ։ Նրանք մեկ օրվա ընթացքում զենքերը վայր դրեցին Արցախում, իսկ Ստեփանակերտում բարձրացվեց մեր դրոշը։ Մենք չենք ուզում դա անել: Այն, որ դա չենք անում, ցույց է տալիս, որ ես ճիշտ եմ այս հարցում», - ասել է նա։