Լրահոս
Կարևոր


«Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում իշխանազավթում տեղի ունեցավ: Այսպիսին է փորձագիտական հանրույթի կարծիքը ոչ իշխանական համայնքապետ ունեցող քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր հանրությանը՝ որ պահին ժողովուրդը ցանկանա, կհեռանանք, բայց իրականությունն այլ է. ՔՊ-ն ցանկանում է իշխանություն ունենալ ամենուր: «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը իրականացնում են ժողովրդի իշխանության բռնազավթում:

«Ալավերդիի, «Հայաքվեի» և բազմաթիվ այլ դեպքեր վկայում են այն մասին, որ չի գործում ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տեղի է ունենում ժողովրդի իշխանության բռնազավթում: Կոնկրետ Ալավերդի համայնքում ժողովրդի քվեով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել էր Արկադի Թամազյանը: Առանց գործող քաղաքապետի և նրա աշխատակազմի գործունեության խնդիրների վերաբերյալ իրավական հիմնավորում ներկայացնելու, առանց քաղաքական հիմնավորում ներկայացնելու, չգիտեմ, թե ինչ՝ շանտաժի, քաղաքական կոռուպցիայի, թե պաշտոն առաջարկելու ճանապարհով, իրենց կողմ մարդ «վերցնել», առանց որևէ հիմքի անվստահություն հայտնել և Ալավերդի քաղաքում իրենց ձեռքը վերցնել քաղաքային իշխանությունը, սա ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբն այլևս դուրս են Սահմանադրությունից և օրենքներից, վեր են կանգնում դրանցից: Հետևապես ժողովրդավարությունն արժեք համարող բոլոր ուժերի պարտքը, պարտականությունը պետք է լինի ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Սա դեպի բռնապետություն գնացող ճանապա՞րհն է: «Իհարկե, որովհետև Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Այս պրոցեսն այդ հոդվածի առնվազն երկու՝ իրավական և ժողովրդավարական տարրերին հակասում է: Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Այստեղ տեղական ինքնակառավարումը, որը ժողովրդավարության ուղիղ դրսևորում է, գերեզմանվում է, ժողովրդավարության այդ սկզբունքը ոտնահարվում է ամենակոպիտ ձևով ոստիկանական ուժերի մասնակցությամբ: Ոստիկանությունը ևս, որպես պետական մարմին, աշխատում է քաղաքական իշխանության պատվերի ներքո, երբ կոպիտ միջամտություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարմանը: Ալավերդին միակ դեպքը չէ, կարող ենք հիշել Վանաձորը, Սիսիանը, Ամասիան, Վեդին և այլն: Ալավերդին «մարսելու» դեպքում հաջորդն այլ համայնքի վրա են «հարձակվելու» և այսպես շարունակ: Բոլոր ՏԻՄ-երում իրենք ուզուրպացնելու են իշխանությունը: Ժողովրդավարության փշրանքների հետևողական վերացումը բռնապետության տանող ամենաուղիղ ճանապարհն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի քաղաքացիների կամքի դրսևորումն էր նաև «Հայաքվեի» օրինագիծը, որը մերժվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: Սողոմոնյանն ասում է՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բովանդակային քննարկում տեղի չունեցավ: «Պետաիրավական հարցերի հանձնաժողովը գլխադասային հանձնաժողով է, որը պետք է մեր նախագծի իրավական հիմքը քննարկեր: Բայց տեղի չունեցավ իրավական հիմքի քննարկում, փոխարենը ՔՊ խմբակցության ներկայացուցիչների կողմից պոպուլիստական ճառեր հնչեցին՝ նախկինների, թալանի, բանակի, 80-ականների զենքի մասին: Այդ ամենը կապ չուներ մեր օրինագծի հետ, որն ուղղված էր դեպի ապագան:

Այն ոչ թե դատապարտում էր նախկինների, ներկաների կամ չգիտեմ ում արած-չարածը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը կամ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը պետք է պատասխանատվության հանգեցնի: Այդպես էլ իրավական հիմնավորում տեղի չունեցավ, ըստ էության, միտումնավոր կերպով տապալվեց հարցի քննարկումը, ապա և ՔՊ-ի կողմից մերժվեց օրինագծի քննարկումն ԱԺ լիագումար նիստում: Այս նախագիծն Ազգային ժողով էր հասել ժողովրդի 58 հազար քվեով, այն արժանի էր քննարկվելու ԱԺ լիագումար նիստում: Սա շատ կոպիտ ոտնահարում էր ժողովրդավարության դրույթի, Սահմանադրության, իրենց իսկ ընդունած կառավարության ծրագրի: Այս մասին ասվում է, բայց իրենք ոչ մի արձագանք չեն տալիս: Սա նույնպես բռնապետության վառ դրսևորում է:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղիղ ժողովրդավարության պրոցես է տեղի ունեցել, որ քաղաքացիական նախաձեռնության օրինագիծ է մտել ԱԺ, բայց այն անգամ չի քննարկվել: Մի կարևոր հանգամանք էլ կա, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երաշխավորությամբ եթե քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագիծը մերժվում է իրավասու մարմնում, տվյալ դեպքում՝ խորհրդարանում, ապա պետք է դրան այլընտրանք առաջարկվի, քանի որ հարցն ակտուալ է: Առանց այդ այլընտրանքն առաջարկելու այն ուղղակի մերժվում է քաղաքական նկատառումներից ելնելով: «Հայաքվեի» օրինագծի նկատմամբ նման կեցվածքը, նրանց այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»,-ընդգծում է նա:

Բռնապետության տանող ճանապարհին ճնշվում է այլակարծությունը: Ինչպես փաստում են փորձագետները, մի քանի տասնյակ քաղբանտարկյալները դրա վառ ապացույցն են: Օրինակները շատ են, երբ կալանքն օգտագործվում է ոչ թե որպես խափանման, այլ պատժի միջոց՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան, որն ամիսներ շարունակ կալանավորված մնաց, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյան, որի խափանման միջոցը փոփոխելու դիմումները մերժվում են, Արմեն Աշոտյան, որը ամիսներ շարունակ կալանքի տակ է, հանրային քրեական հետապնդումներ այլ հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ, որոնք համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ: Արդյո՞ք այս գործողություններն ուղղված չեն քաղաքացիներին, որոնք կփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել:«Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու, ով իր ազգային-պետական շահերի ու ազատության համար փորձում է ձայն բարձրացնել, բողոք արտահայտել, թիրախավորում են, հատկապես նրանց, ովքեր ազդեցիկ են: Այդ մարդկանց նկատմամբ իրականացվում է պատիժ, կալանավորումը պատժի միջոց է: Կալանքի դեպքերը դիտարկելիս հասկանում ենք, որ դրանք ապօրինի են, դրանք իբրև թե պատշաճ վարքագիծ ապահովելու համար են, բայց իրականում կալանավորում են որպես պատիժ:

Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետը երկու տարուց ավելի կալանավորված է: Կամ, ասենք, Բրյուսովի անվան համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի դեմ քրեական գործ են հարուցում և կալանավորման հարց քննարկում միայն նրա համար, որ նա որպես դեկան ստորագրել է քննական տեղեկագիրը: Յուրաքանչյուր քաղաքացու, որը ցանկանում է իրեն դրսևորել, իր քաղաքացիական հանձնառություններն իրացնել, հարազատ մարդիկ հաստատ կասեն՝ «քեզ պե՞տք է, քեզանով հարց չի լուծվում, տեղդ նստի, գործ չունես, չես տեսնում, թե ինչեր են տեղի ունենում և այլն»: Իշխանությունը սա անում է վախի մթնոլորտ ապահովելու և իրենց պոտենցիալ բոլոր հակառակորդներին շարքից հանելու համար իրենց բռնապետությունը հաստատելու նպատակով: Հակառակ դեպքում ինչպես բացատրել, որ ԱԺ նախագահը թքում է մարդու երեսին, ոչինչ տեղի չի ունենում, Էդգար Ղազարյանին դաժանաբար ծեծում են, ծեծողների ինքնությունը պարզվում է, բայց նրանք չեն ձերբակալվում: Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ այս կարգի բռնաճնշումներ, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ տեղի չեն ունեցել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր Կամենդատյան