14-ամյա Ալինան սպանել է դասընկերոջը և ինքնասպան եղել (լուսանկարներ)
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
14-ամյա Ալինան 5 կրակոց է արձակել դասընկերների ուղղությամբ․ աղջկան երկար ժամանակ ծաղրի էին ենթարկում դասարանում։ Բրյանսկի թիվ 5 գիմնազիայի սաներից մեկը՝ 14-ամյա Ալինան, սկսել է կրակել հենց դպրոցի շենքում։ Նախնական տվյալներով՝ աղջիկը դպրոց է բերել հոր ատրճանակը, որը զինվորական է և որսորդությամբ է զբաղվում։ Ալինայի թիրախը իր դասընկերներն են եղել։ Նա կենսաբանության դասի ժամանակ մտել է 8-րդ դասարան և կրակ բացել իր դասընկերների վրա: Ալինան սպանել է մեկ դասընկերոջ և ինքնասպան եղել, երեք մարդ վիրավորվել է, հայտնում է ՆԳՆ-ն։ Այժմ նրանք հիվանդանոցում են, որտեղ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Տուժածներից մեկը՝ 14-ամյա Տիմոֆեյը, հրազենային վնասվածք է ստացել նախաբազկի և ծնկի հատվածում, նրա վիճակը գնահատվում է ծանր։