Բրյանսկում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանած կենսաբանության ուսուցչուհին 26-ամյա Օֆելյա Մկրտչյանն էր։ Այս մասին Info24-ի հետ զրույցում ասել է գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։ Այս մասին հայտնում է Info24-ը։
«Օֆելյան։ Երիտասարդ ուսուցչուհի է... նրան խփել են»,- ասել է նա։
Մահացած աղջիկներից մեկի ընկերուհին ասել է, որ կենսաբանության ուսուցչուհին ծածկել է դպրոցականներին իր մարմնով, սակայն ինքը վիրավորվել է և այժմ հիվանդանոցում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել համադասարանցիների վրա, իսկ հետո ինքնասպան եղել։
Միջադեպի հետեւանքով վիրավորվել է հինգ երեխա, մեկ աղջիկ մահացել է։ Վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Քննիչները քրեական գործ են հարուցել և հարցաքննության համար բերման են ենթարկել կրակոցներն իրականացրած աղջկա հորը։ Զենքը, ինչպես հայտնի է, նրան է պատկանում, տղամարդն ունի դրա պահպանման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։