Բաքուն հայտարարել է, որ ազատ է արձակում 32 հայ գերիների
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը․
«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կիսում են այն տեսակետը, որ պատմական հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը հասնելու համար։
Երկու երկրները վերահաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագրի կնքման իրենց մտադրությունը։
ԱՀ նախագահի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շոշափելի քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով և որպես բարի կամքի ժեստ՝ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների։
Իր հերթին, Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով և որպես բարի կամքի ժեստ, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինվորականի»։
Նյութը լրացվում է։