9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, շմոլ գազի թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Կարապետյան փողոցի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Կարապետյան փողոցի սեփական տներից մեկի բնակիչներ 33-ամյա Հայկ Ավագյանը, 55-ամյա Ջուլիետա Հակոբջանյանը, 33-ամյա Ինգա Ստեփանյանը, 31-ամյա Ռիմա Մարտիրոսյանը և 24-ամյա Նազենի Ավագյանը:
Ավելին՝ այստեղ