Լրահոս
Կարևոր


Ռոմանն ու Արսենը. անցան պատերազմը, պայքարեցին շրջափակման մեջ, անմահացան կրակի ճիրաններում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռոման Թելյանն ու Արսեն Մարկոսյանը եղբայր լինելուց առաջ դեռ մանկուց հավատարիմ ընկերներ էին ու այդպես մնացին մինչև վերջ։ Երկուսն էլ 19 տարեկան էին, գալիք տարում պիտի 20-ը բոլորեին։ 
2022 թվականին միասին զորակոչվել են բանակ, մի քանի ամիս անց՝ դարձել պայմանագրային։ Դիրքերում էին, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ գործողություններ սկսեց Արցախի դեմ։ 

Քույրը՝ Էլենը, MediaHub-ին պատմում է իր հերոս եղբայրների մասին։

 

«Կռվի մասնակից են, եղել են ամենաթեժ կետերում։ Մինչև սեպտեմբերի 23-ը Ռոմանը եղել է շրջափակման մեջ, մի այլ ուղղությամբ՝ մինչև ամսի 24-ը՝ Արսենը։ Դուք չեք կարող պատկերացնել մեր հարազատության ուրախությունը, երբ տղերքը կարողացել են դուրս գալ, փրկվել, միանալ ընտանիքներին։ Մորաքրոջս ու մորեղբորս ընտանիքներում այնքան մեծ էր այդ սպասումը, որ մոռացել էինք մի պահ հայրենազրկման ու հարկադրված տեղահանության մասին»,-պատմում է Էլենը։ 

Ռոմանն ու Արսենը Առաջաձոր գյուղից են։ Երբ դիրքերից վերադարձել են, տուն գնալու հնարավորություն չեն ունեցել․ Առաջաձորը թշնամու վերահսկողության տակ էր։ Ստեփանակերտում հանդիպել են իրենց ընտանիքներին։ 

«Դա այն ժամանակահատվածն էր, երբ քաղաքում ամենուրեք տեղահանված, անօթևան մնացած ընտանիքներ էին, իրար փնտրող ու հոգեվարքի մեջ հայտնված մարդիկ։ Ու այդ խուճապի մեջ հայտնվում են մեր տան լույսերը․ փրկվել են։ Իրենք շատ տխուր էին և իրենց պարտված չէին համարում»,-պատմում է քույրը։ 

Հարազատների ուրախությունը երկար չտևեց սակայն։ Էլենն ասում է, որ տղաները հաջորդ օրվանից լծվել են վառելիք հայթայթելու գործին։ Դիմել են որտեղ ասես, բայց չեն գտել, մինչև այն պահը, երբ լսել են Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի պահեստում տրամադրում են։ «Քանի որ մեծ ընտանիքներ են, որոշել էին միասին դուրս գալ միաժամանակ 2 մեքենայով։ Ռոմանը, Արսենը և իր հարազատ եղբայրը՝ Արտյոմը, հայտնվում են Հայկազովում։ Մենք երեկոյան բակում կանգնած էինք, երբ մեր հարևանը սարսափահար եկավ ու հայտնեց պայթյունի մասին լուրը։ Բոլորս խառնվեցինք իրար ու վազելով բռնեցինք հիվանդանոց տանող ճանապարհը, իսկ տղամարդիկ՝ դեպի աղետի վայր։

Այնքան շատ էին վիրավորները ու նրանց փնտրող մարդիկ, որ հիվանդանոցի բակից սկսած մինչև վերակենդանացման բաժանմունք՝ ասեղ գցելու տեղ չկար, վիրավորներ էին»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով, շատերն անճանաչելի էին, վառված, մի մասը՝ սևացած։ «Երբ մայրը փնտրել է վերակենդանացման բաժանմունքում, կանգնել է որդու մոտ ու չի ճանաչել, Ռոմանն է “մամա” ձայն տվել ու նոր իմացել ենք, որ ողջ է։ Հետո հիվանդասենյակում Արսենին ենք գտել։ Ցավոք, նա 90% այրվածք էր ստացել։ Սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացավ….»։ Ռոմանն ու Արտյոմը նույն օրն ուղղաթիռով տեղափոխվել են Երևան։ Մայրը մի քանի անգամ այցելել է Ռոմանին։ Չիմանալով եղբոր մահվան մասին, նա անընդհատ Արսենից է հարցրել, մայրն ասել է՝ «լավ է, Երևանում է, ինքն էլ է հիվանդանոցում»։ 

«Հոկտեմբերի 2-ին հիվանդանոցից զանգել ու ասել են, որ Ռոմանը հողաթափեր է ուզում, որ հիվանդասենյակներում փնտրի եղբորը։ Նրանք անբաժան էին և՛ որպես եղբայր, և՛ որպես ընկեր։ Հոկտեմբերի 3-ին առավոտյան իր սիրտն էլ չի դիմացել, 70% այրվածնքեր ուներ, մահացավ»,-ցավով նշում է Էլենը։ 

Հոկտեմբերի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնն իր հերոսների կողքին ընդունեց 2 եղբայրներին։ Անցան պատերազմի ողջ փորձություններով, պայքարեցին շրջափակման մեջ, անմահացան կրակի ճիրաններում։ Ավելի ուշ նրանց մյուս եղբայրը՝ Արտյոմն ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Ռոմանի ու Արսենի հարազատները բռնի տեղահանությունից հետո հանգստություն են փնտրում միայն զավակների գերեզմաններում։ Տղաները շատ նպատակներ ունեին։ Արսենը սիրելիի հետ մտածում էին բլոկադան անցնի, հարաբերությունները ծնողների համաձայնությամբ օրինականացնեն, իսկ Ռոմանը քրոջ հետ կիսվել էր, որ հավանած աղջիկ ունի։ Որոշել էր դիրքերից իջնի ու առաջարկություն անի. 

«Ամեն ինչ մնաց անկատար։ Մեզ թողեցին կիսատ ու իրենք գնացին երկինք»…

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»