«Բանտը ինձ չի կոտրել»․ Տաթևիկ Վիրաբյան
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինչպես արդեն գրել էի, բարեւ ազատություն։ Ես լավ եմ, չկոտրված ու ամուր, բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները»,– այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ում այսօր ազատել են տնային կալանքից․
«Ինձ առաջին հարցերից մեկն ա, արդյոք ես պայքարը շարունակելու եմ։
Կարճ պատասխան՝ ես չեմ էլ դադարել պայքարել...»,- գրել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։
Սեպտեմբերի 24-ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշում կայացրեց նոյեմբերի 6-ին։