Կիևը պետք է դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի տարածքից․ Զախարովա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի տարածքից։
Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ուկրաինական ճգնաժամի լուծման հնարավոր տարբերակների մասին հարցին։
«Անհրաժեշտ է հաստատել Ուկրաինայի չեզոք, ոչ բլոկային և ոչ միջուկային կարգավիճակը, իրականացնել նրա ապառազմականացումն ու ապաազգայնացումը, ճանաչել նոր տարածքային իրողությունները և ապահովել այս երկրում բնակվող ռուսալեզու քաղաքացիների ու ազգային փոքրամասնությունների իրավունքները»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Արևմուտքը դադարեցնի զենք մատակարարել նրան։