ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն․ Կիպրոսի ԱԳ նախարար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ:
«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ: Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն:
Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը ռազմագերիների փոխանակման, երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքի և վստահության միջոցառումների ամրապնդման մասին։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում կենսունակ և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոնստանտինոս Կոմբոսը։