Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մայրն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած Nissan մակնիշի և 50-ամյա Լուսինե Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի 02 շտապօգնության խմբի կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, իսկ Nissan -ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 11-ամյա Արևիկ Մ.-ն, 9-ամյա Առնո Մ.-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։