Ադրբեջանը միջազգային համաժողովին հայկական ՀԿ-ների մասնակցությունը տապալելու անհաջող փորձ է ձեռնարկել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ատլանտայում (ԱՄՆ) դեկտեմբերի 11-ին մեկնարկած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների 10-րդ համաժողովի մեկնարկին ՀՀ պատվիրակության պահանջով քվեարկությամբ հաստատվել է նստաշրջանին հայկական մի շարք հասարարակական կազմակերպությունների մասնակցությունը, որին դեմ էր արտահայտվում Ադրբեջանի պատվիրակությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքում հայկական ՀԿ-ների մասնակցության համար կողմ են քվեարկել 61 երկրներ, դեմ՝ Ադրբեջանը և Թուրքան։
Սա առաջին անհաջող փորձը չէ, երբ Ադրբեջանը փորձում է արգելափակել կամ խոչընդոտել հայկական հասարակական կազմակերպությունների մասնակցությունը տարբեր միջազգային համաժողովներին:
Այս դեպքում Ադրբեջանի թիրախում էին հայտնվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները, որոնք քվեարկությունից հետո լիիրավ կմասնակցեն համաժողովի աշխատանքներին: