Ռոնալդուն նշել է, թե ինչի համար է ամենից շատ ափսոսում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ զղջում է իր՝ «Ալ-Նասր» ուշ տեղափոխության համար: Այս մասին հայտնում է Roya News-ը։
Նրա խոսքով՝ եթե ինքը ավելի վաղ տեղափոխվեր Սաուդյան Արաբիա, ավելի երջանիկ կլիներ։
«Ես ինձ շատ լավ եմ զգում «Ալ Նասրում» և անհամբեր սպասում եմ այս մեծ ակումբի համար լավագույն ֆուտբոլ խաղալուն: Շատ եմ ափսոսում, որ ավելի վաղ չմիացա «Ալ-Նասրին», բայց հիմա այստեղ եմ թիմին օգնելու և հաջողությունների հասնելու համար:
Ես քրտնաջան կաշխատեմ այս հիանալի ակումբում հաջողությունների հասնելու համար»,- ասել է Կրիշտիանուն: