Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշայինների պայքարում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը՝ 391 կգ։
Պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ բարձրացնելով 180 կգ։ Հրում վարժությունում նա 211 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։
Երկամարտի ոսկե մեդալը նվաճեց Կատարի ներկայացուցիչ Ֆարես Իբրահիմ Էլբախը, որը հավաքեց 400 կգ (176 + 224)։