Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ձերբակալել են Գորիսի ոստիկանապետին ու Կապանի փոխոստիկանապետին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում:
Միջոցառման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:
Թե ինչի համար են նրանք ձերբակալվել ու տեղափոխվել Երևան, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում, սակայն պարզ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հենց այնպես չէին մեկնել Սյունիքի մարզ, և հերթական անգամ նրանք վստահ են եղել, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի են, ժողովրդի լեզվով ասած՝ «ցեմենտ-բետոն»: