Արևմուտքի հիմնական ծրագիրը ՌԴ–ի և ԱՊՀ երկրների միջև համագործակցության ոչնչացումն է․ Լավրով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմուտքի հիմնական ծրագիրը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև համագործակցության ոչնչացումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքի ամենակարևոր վախը և նրա ամենակարևոր հակառուսական էներգիան, իհարկե, կենտրոնացված են հետխորհրդային տարածքում,- ասել է ռուս նախարարը։- Նրանց առաջնահերթությունը նախկին Խորհրդային Միության հանրապետությունների միջև կապերը քանդելն է, քանդել այդ ազգային–տնտեսական համալիրը, քանդել իրավապահ համակարգը, որը նույնպես միասնական էր, ընդհանուր անվտանգության համակարգը»։
Լավրովի խոսքերով՝ «արևմտյան ինստիտուտները, ոչ կառավարական կառույցները, հիմնադրամները Միջազգային զարգացման գործակալության միջոցով կամ նրա հարկի տակ՝ Վաշինգտոնի կառավարության հստակ և լիարժեք համակարգմամբ, փորձում են իրենց դոնորական ծրագրերը ներդնել այս ոլորտներում»:
«Մենք այդ մասին բացահայտ խոսում ենք մեր դաշնակիցների հետ,- շարունակել է նախարարը,- նրանց ճնշող մեծամասնությունը, մեր գնահատականներով, հիանալի հասկանում է Արևմուտքի մտադրությունները: Հասկանում ենք, որ նրանք չեն ցանկանում վիճել արևմտյան երկրների հետ: Մենք նույնպես չէինք ցանկանա վիճել Արևմուտքի հետ, եթե նա պատերազմ չսկսեր մեր դեմ»։