Շարունակում ենք մեր ջանքերը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու համար․ Միշել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական Միության խորհուրդը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր, որը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա․ «Այն կարող է դրական հիմք լինել, որը մենք կարող ենք օգտագործել որպես գործիք տարածաշրջանում մեր համագործակցության համար»,- նշել է Միշելը։