Նոր Խարբերդի տներից մեկում գազաբալոնի արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել. տանտիրուհին այրվածքներ է ստացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 5-րդ փողոցի տներից մեկում պայթյուն է եղել: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սարգսյանն ու Արտյոմ Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն և չխոչընդոտեն հրշեջների աշխատանքը:
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել տանտիրուհուն՝ 67-ամյա Էլմիրա Օ.-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նրա տանը և հրդեհի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների եղել է գազաբալոնից տեղի ունեցած գազի արտահոսքը:
Այրվել է նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան:
Ավելին՝ այստեղ