Կնոջը մերկ վիճակում կապել են սյանը՝ որդու սիրավեպի պատճառով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում ամբոխը կնոջը պատժել է որդու զանցանքի համար։ Այս մասին հայտնում է Deccan Herald-ը։
Կարնատակա նահանգի Հոսա Վանտուրմի գյուղի բնակչուհին հարձակման է ենթարկվել համագյուղացիների կողմից։ Նրան մերկացրել են, դուրս բերել փողոց եւ մերկ վիճակում կապել էլեկտրական սյանը։ Պատճառն այն է, որ նրա որդին փախել է մի աղջկա հետ, որը երկուշաբթի պետք է նշանվեր մեկ այլ տղամարդու հետ։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Զույգը սիրավեպ է ունեցել, և նրանք փախել են, քանի որ աղջիկը չի ցանկացել ամուսնանալ ուրիշի հետ։ Տեղեկանալով տեղի ունեցածի մասին՝ աղջկա ընտանիքի անդամները ներխուժել են երիտասարդի տուն, այնտեղ կազմակերպել ջարդ, ապա հարձակվել նրա մոր վրա։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու։ Գյուղ է տեղափոխվել զինվորականների երեք վաշտ՝ հակամարտության հետագա սրումը կանխելու համար։ Այս պահին ոստիկանությունը հետաքննում է գործը։