Վերին Լարսի ճանապարհին ավելի քան 2800 բեռնատար է սպասում իր հերթին. քանի՞սն են հայկական
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս պահին ավելի քան 2,8 հազար բեռնատար կա Վերին Լարսի անցակետի մոտ, որը փակվել էր եղանակային պայմանների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։
«Անցակետի ռուսական կողմում 2 854 բեռնատար է սպասում իր հերթին»,– ասված է հաղորդագրությունում։
ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ հերթում գտնվող տրանսպորտային միջոցներից շուրջ 1300–ը հայկական բեռնատարներ են։
«Մոտ 1000 բեռնատար ունենք ՌԴ-ից ՀՀ եկող, շուրջ 300 էլ` ՀՀ-ից ՌԴ գնացող»,– նշեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։