Թուրքիան և Ադրբեջանն այս տարի 14 համատեղ զորավարժություն են անցկացրել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը 14 համատեղ զորավարժություն են անցկացրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նրա խոսքով՝ «տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերը կշարունակվեն»։
Գյուլերը նաև հայտարարել է, որ «Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանի պայքարին»։
«Մեր համատեղ ջանքերը՝ ամրապնդելու մեր ռազմավարական դաշինքը և խորացնելու համագործակցությունը, հաջողությամբ շարունակվում են։ Մենք մշտապես աշխատում ենք մեր անկոտրում համերաշխությունը ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ, հատկապես պաշտպանական արդյունաբերության և ռազմական համագործակցության ոլորտներում»,– ասել է նա։