Նոր մանրամասներ Երևան-Իջևան ավտոճանապարհի խոշոր ավատովթարից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:57-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ-ն տեղի է ունեցել ՃՏՊ՝ երթուղային տաքսին կողաշրջվել է. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան (Մ-4) ավտոճանապարհի 130-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1964 թ.) և Երևան-Իջևան երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս կողաշրջվել է. կան տուժածներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 14 տուժած տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: