Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. Եղանակը Հայաստանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո և երեկոյան սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +3+5։
Ավելին՝ այստեղ