Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բարսեղ Գիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան ․․․ պատմում էր Արարատյան դաշտով պոլիգոն գնացող զինվորական Կամազի հետևից վազող գյուղացիների մասին, որոնք ընթացքի ժամանակ Կամազը ձմերուկով էին լցնում։ Դավիթս ասում էր «մեծ տխուր, հոգնած աչքերով փոշոտ շորերով մի մարդ կար, որ ընթացքի ժամանակ իրար հետևից մի քանի անգամ վազում Կամազի մեջ նստած տասնութ-քսան տարեկան զինվորներին լուռ ձմերուկներ էր նետում, ոչինչ չէր խոսում, ուղղակի լուռ ձմերուկ էր նետում»: «Իսկ մենք,-ասում էր,- սրտի դողով սպասում էինք, որ նա վազելիս կընկնի, երերալով էր վազում»․․․ հետո ավելացրեց․ «միայն նրա հայացքը տեսնեիր Կամազի հետևից վազելիս ձմերուկ նետելիս, դաշտի տարբեր մասերից վազում են ու Կամազի հետևի բորտից միրգ լցնում»:
Հարցրեցի ինչու է այդպես, ասաց «44-օրյան նոր է վերջացել, շատ ջահել տղերք են զոհվել, մեզ համար դողում են, մեզ համար վախենում են, հետո լավ-վատ մենք ենք մնացել էս երկրի պաշտպանը ... »։
Ավելին՝ այստեղ