Գագիկ Ոսկանյանի՝ գերեվարման վերաբերյալ քրեական վարույթով Ոսկանյանը տուժող չի ճանաչվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում դատապարտված պահեստազորային, վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանյանի՝ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո հայտնվելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ոսկանյանը տուժող չի ճանաչվել, քրեական հետապնդում՝ ևս դեռևս հարուցված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։
Իսկ թե արդյո՞ք Ոսկանյանն արդեն հարցաքննվել է, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացվել են, թե ոչ՝ ՔԿ-ից զերծ մնացին մանրամասնելուց՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա չէ։