Հնդկաստանը ծրագրում է մոտ ժամանակներս սկսել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան. ԶԼՄ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանը պատրաստվում է ձմռան ընթացքում սկսել իր «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան։ Այս մասին հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Մոտակա մի քանի ամիսների ընթացքում կսկսվեն առաքումները Հայաստան <...>»,- նշել է աղբյուրը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանը Հնդկաստանից 600 մլն դոլարի զենք է գնել, «Ակաշ» զենիթահրթիռային համակարգի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Բրազիլիան, Եգիպտոսը, Ֆիլիպինները և այլ երկրներ։