Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը դեկտեմբերի 25-26-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնել դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և կգա Սանկտ Պետերբուրգ՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նախաամանորյա ավանդական հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը»,- ասել է նա։
Զախարովան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ասպեկտների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է թե՛ Ռուսաստանի նախագահի, թե՛ արտաքին գործերի նախարարի կողմից։
«Առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով՝ Մոսկվայում մշտապես պատրաստ են լուծել բոլոր ի հայտ եկող թեմաները հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ձևով», - ասել է Զախարովան: