Տիկնիզյանը հայտնել է, թե ինչպես է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը YouTube-ի «Քոմենթ․շոու» ալիքում խոսել է այն մասին, թե ինչպես է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում։
«Ես չեմ խոսել Կարպինի հետ։ Իմ գործակալը և լավ ընկեր Սաշա Կլյուևը զրուցել է Վալերի Գեորգիևիչի հետ իմ մասին։ Կարպինն ասել է, որ տղան թող համբերի այնքան, քանի դեռ տարիքը թույլ է տալիս, թող իրեն ցույց տա, եթե արժանի է, ուրեմն կկանչեմ։
Եվ այդ պահին, երբ ինձ թվաց, որ ես իսկապես արժանի եմ գոնե ընդլայնված ցուցակում ընդգրկվելու համար, ինձ չընդգրկեցին, և ես ու Սաշան համաձայնեցինք, որ լավ, սպասենք մինչև ամառ։ Բայց չդիմացա, և այս տարվա հունվարին որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում»,- ասել է «Լոկոմոտիվի» պաշտպանը։
Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, սակայն գարնանը 24-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշել է Հայաստանի հավաքականի կազմում։ Նա թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։