ՊՆ-ն ՆԳՆ-ից երկու մեքենա կվերցնի, որ շարժական խոհանոց ունենան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված չզեկուցվող հարցերից մեկով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկելու է ներքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված երկու տրանսպորտային միջոց վերցնել և ամրացնել պաշտպանության նախարարությանը։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Զինված ուժերում ներկայումս անցկացվող վարժական հավաքներին և զորավարժություններին մասնակցող անձնակազմի` դաշտային պայմաններում սննդի պատրաստման ու կերակրման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել ունենալ լրացուցիչ շարժական խոհանոցներ, որոնք ՀՀ կառավարության դեռևս 16.10.2021թ. N 2068-Ա որոշմամբ հետ էին վերցվել ՀՀ պաշտպանության նախարարությունից և ամրացվել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ներկայումս ՀՀ զինված ուժերն ունեն համապատասխան տրանսպորտային միջոցների կարիք, որի կապակցությամբ նպատակահարմար է 2 միավոր տրանսպորտային միջոց հետ վերցնել և կրկին ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը: