Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում. ՔՊ-ի՝ «վերբովկայի» փորձերն անարդյունք են․ «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի կողմից բռնի իշխանազավթումից հետո Ալավերդիում նոր «պրոցեսներ» են ընթանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համայնքապետ կարգված Դավիթ Ղումաշյանը փորձում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցներին իր կողմը բերել՝ տարբեր առաջարկներ անելով։
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ միայն Արկադի Թամազյանի թիմակիցները, այլ նաև համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ չեն պատրաստվում համագործակցել, ինչպես քաղաքապետարանում են ասում, խայտառակ ձևով իշխանության եկած անձնավորության հետ։
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, Ղումաշյանը համայնքապետի 1-ին տեղակալ, ՀԱԿ անդամ Տիգրան Պապոյանին նույնպես փորձել է ճամբարափոխ անել, սակայն ՀԱԿ սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել, և Պապոյանը Թամազյանի հետ պայքարելու է վերականգնելու արդարությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում