Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը:
Այս մասին 35-ամյա պորտուգալացին հայտարարել է Instagram-ում ՝ տեղադրելով իր լուսանկարը մրցանակի հետ միասին:
Մրցանակը տրվում է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում ազգային ընտրանու և ակումբի կազմում անցկացվող միջազգային մրաշարերում լավագույն ռմբարկուին: 2019-ին Ռոնալդուն ընդհանուր առմամբ խփել է 21 գոլ՝ 14-ը իր ազգային թիմի մարզաշապիկով, 7-ը՝ Չեմպիոնների լիգայում, բայց միայն հիմա է նրան շնորհվել այս մրցանակը:
Կրիշտիանուն ստացել է IFFHS մրցանակը 5-րդ անգամ: Նախկինում նա այն ստացել էր 2013, 2014, 2016 և 2017 թվականներին: