ՀՀ ՊՆ-ից զգուշացնում են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պաշտպանության նախարարություն հայտնել է․
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։
Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ կամ արգելված այլ իրեր զինծառայողներին փոխանցելուց, քանի որ հետամուտ է լինելու սմարթֆոն տեսակի հեռախոսների հայտնաբերմանը և զինված ուժերում դրանց օգտագործումը բացառելուն։
Ավելին՝ այստեղ