Արցախում այժմ մինչև 25 բնակիչ կա, ովքեր են նրանք․ Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում այժմ մինչև 25 բնակիչ կա։ Այդ մասին 1Lurer.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․
«Նրանցից մի քանիսը ռուսական փոքրամասնության ներկայացուցիչներ են, մնացածը՝ հայեր, ճնշող մեծամասնությունը միայնակ տարեցներ կամ տարբեր խոցելի խմբերի անդամներ են»,- նշել է Բեգլարյանը։
Արցախի նախկին պետնախարարի խոսքով՝ նրանց արդեն, հավանաբար, տվել են Ադրբեջանի քաղաքացիություն․
«Արցախից բռնի տեղահանվածների վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքների՝ ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման դեպքում, այլապես մեծ է ցեղասպանվելու վտանգը՝ արձանագրել են փախստականների թեմայով գիտաժողովում: Փորձագետները հղում անելով միջազգային իրավունքին՝ նշել են, որ Բաքուն պարտավոր է ապահովել տեղահանվածների վերադարձը կամ փոխհատուցել արցախցիներին: Մեր երկրից հեռացած ադրբեջանցիներին ժամանակին Հայաստանը փոխհատուցել է, մինչդեռ այս դեպքում էլ Ադրբեջանը չի կատարել պարտավորությունը»,- ասել է նա։