Լրահոս
Կարևոր


Ոչ մի բռնություն մեզ հետ չի պահելու խաբեությամբ բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ուղուց. Մենուա Սողոմոնյան

Քաղաքականություն
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և նախադեպը չունեցող աբսուրդային արգելք դրեց նրա հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։

Համարում ենք, որ այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը՝ հանրային կյանքից ու քաղաքական գործընթացներից մեկուսացնելու իր առավել հետևողական ընդդիմախոսներին։ Ավետիք Չալաբյանի հանդեպ շինծու, պատվերով քրեական գործ հարուցելու, նախաքննության, դատաքննության ողջ ապօրինի ընթացքն ու արդյունքը ՀՀ-ում դատաիրավական համակարգի՝ բռնազավթված լինելու անհերքելի վկայությունն է։

Նիկոլ Փաշինյանը այն դարձրել է իր գործիքը՝ թույլ չտալու Հայաստանում քաղաքացիական հասարակության և նոր, կենսունակ ազգային քաղաքական ուժերի ձևավորումը։ Սրանով նա, ի թիվս այլոց, երկու հարց է փորձում լուծել՝ կատարել իր գործընկեր Իլհամ Ալիևի՝ Հայաստանում ազգային ուժերին խեղդելու պահանջը, և է՛լ ավելի ամրապնդել իր բռնատիրական ռեժիմը՝ ազատազրկմամբ ու այլ ճնշումներով փորձելով ահաբեկել ընդդիմադիր կեցվածք ունեցող բոլոր գործիչներին ու արժանապատիվ քաղաքացիներին։

Խստորեն դատապարտում ենք մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման այս աղաղակող դրսևորումը։ Զորակցություն ենք հայտնում մեր գործընկերոջը և հավաստում, որ մեզ ոչ մի բռնություն հետ չի պահելու Արցախի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ազգային իրավունքների համար պայքարի, և խաբեությամբ բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ուղուց։

Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր աջակիցներին՝ Ավետիք Չալաբյանին ողջ այս ընթացքում սատար լինելու համար։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդ
Երևան, 21 դեկտեմբերի, 2023 թ․
Իրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»