Ոստիկանությունը՝ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 23-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ ստացվել էր տեղեկություն։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից։
«Նույն օրը տուժած անչափահասն ու մայրը հրավիրվել են ոստիկանություն, ընդունվել է հաղորդում։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի մի բնակիչ և հենց մարտի 23-ին նա հայտնաբերվել է, ձերբակալվել, ապա կալանավորվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ