5 երեխաներ իջել են Նուռնուս գյուղի մոտակա ձորը և տեղանքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողացել դուրս գալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 15։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ դեռահաս իջել են Նուռնուս գյուղի մոտակա ձորը և տեղանքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն բարձրանալ․ երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեռահասներից մեկն ինքնուրույն դուրս է եկել ձորից:
Փրկարարները Դ․ Մ․-ին (ծնված 2011 թ.), Գ․ Ե․-ին (ծնված 2010 թ.), Ս․ Խ․-ին (ծնված 2010 թ.) և Տ․ Ս․-ին (ծնված 2010 թ.) ուղեկցել են անվտանգ տարածք․ բժշկական օգնության անհրաժեշտություն չի առաջացել։