Լրահոս
Կարևոր


«Աբոս հրաշք էր, աստվածավախ, հավատքով լի, վրեժով լցված խենթ հայրենասեր». ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Հորադիզում և տուն «վերադարձել» յոթ ամիս անց․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աբրահամը միշտ տարբերվող է եղել թե՛ խելքով, թե՛ գաղափարով, մանկուց հայրենասիրությամբ, բոլորի հանդեպ հարգանքով ու սիրով էր, հոգատար: Ե՛վ աշխույժ էր, և՛ հանգիստ: Իր օրորոցայինը «Տատրակի երգն» էր, միայն դրա հնչյունների տակ էր քնում: Երբեք իրեն հեքիաթներ չենք պատմել: Հայրիկը ներկայացնում էր մեր հայոց պատմությունը, հայրենիքի հերոսների մասին էր խոսում: Երկու տարեկան էր, երբ հարցնում էին, թե ինչ ես ուզում դառնալ, պատասխանում էր՝ գեներալ: Երբ մեծացավ, իր երազանքը էլի չփոխվեց, ամեն ինչ արեց, որ դիվանագետ գեներալ լինի: Ասում էր՝ խելքով, առանց զենքի ու կրակոցի կարող ենք հարցեր լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարիամը՝ Աբրահամի մայրիկը:

Դպրոցում հայոց պատմությունը, հայոց լեզուն սիրելի առարկաների շարքում էին: «Լեզուների հանդեպ հակում ուներ, թուրքերեն էր սովորել, ասում էր՝ թշնամուդ լեզուն պետք է լավ իմանաս: Հրաշալի պատմություն գիտեր, չէր բավարարվում դասագրքերով, իրական պատմությունն էր փորփրում: Ռազմագիտության, հետախուզության մասին գրքեր էր ընթերցում, ուսումնասիրում: Պատմությունն այնպես ուշադրությամբ ու խորությամբ էր ուսումնասիրում, որ Արցախում գեներալներից մեկն անգամ զարմացել է նրա այդ իմացության վրա, թե՝ այնպես գիտի Արցախի պատմությունը, որ անգամ ինքը, լինելով արցախցի, գուցե այդպես չգիտի: Իր զինվորներին, որոնք, ասենք, Ռուսաստանից էին գալիս ծառայելու, սովորեցնում էր հայոց պատմությունը, զրույցներ էին ունենում: Ասում էր՝ ամեն հայ պետք է իմանա պատմությունը, թե որտեղից է սերում հայը, սիրի իր հայրենիքն ու պաշտպանի այն: Տղաներից շատերն անգամ հայոց լեզվին լավ չէին տիրապետում, բայց մի քանի շաբաթվա ընթացքում պատմությունն անգիր էր սովորեցնում»: Չայկովկսու անվան երաժշտական դպրոցը «վոկալիստ» մասնագիտությամբ ավարտելուց հետո Աբրահամն ընդունվում է Եվրոպական համալսարանի «Դիվանագիտություն» բաժին:

«Իր համար կարևոր էր դիվանագետի կրթությունը, որը պետք է զուգահեռեր ռազմական գործի հետ: Ասում էր՝ դիվանագետ գեներալներ չունենք, մեզ դա պակասում է: 2016 թ.-ից «Զինվորական գործ» է սովորել ՈՄԱ-ի դպրոցում»: Աբրահամն ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ այնտեղ մնալով մեկ տարի. 2018 թ.-ին կամավոր, որպես սպա, մեկնել է ծառայության Մատաղիս: Ծառայել է որպես հրետանու հետախուզության պետ։ «Աբրահամն ընտրեց Մատաղիս-Թալիշ հատվածը, որովհետև դա Ղարաբաղի դարպասն էր: Իր սպայական համազգեստի գրպանում եղել է հին հայկական զինանշանը՝ խաչը կարծես հակառակ ձևով լինի: Դա արիության նշան է համարվում: Երբ փոքր էր, մանկության ընկերներին պատմում էր, որ մեր գերբի վրա այդ նշանն է եղել, և դա համարվում է արիության նշան: Ընկերներն անգամ ծիծաղել են, բայց հետո Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեսել են այդ նույն նշանը ու Աբրահամի խոսքերը հիշել»: Մայրիկն ասում է՝ իր ծառայության ընթացքում որդին տարբերվել է, աչքի ընկել, անգամ, ընկերների խոսքով, լեգենդ է եղել:

«Աբոս շատ դժվար ծառայություն է ունեցել, բայց նաև, զինվորների խոսքերով, իրենց համար ընկեր-եղբայր էր: Զինվորն իր համար շատ թանկ էր: Իր աշխատավարձով անհրաժեշտ ամեն ինչ ձեռք էր բերում, հոգ էր տանում բոլորի մասին: Աբոս հետախույզ էր, պատերազմից առաջ զեկուցում է՝ 30 հազար զորք է կուտակված, հաշվարկում է տեխնիկայով, զեկուցում է, որ թշնամին 300 դիտակետ ունի, իսկ մերը երեքն է, ներկայացնում է իր ուսումնասիրությունները Մատաղիսի պետին, որին հիմա դատում են: Աբոյիս ասում է՝ պանիկա չգցես: Տղաս արձագանքում է՝ մեր զինվորները չեն կարող այդ զինտեխնիկային դիմակայել, մեր երեխեքը պետք է պարտիզանական կռիվ տան: Իմ երեխեքը պատրաստ են, բացի դա, Մատաղիս-Թալիշ դիրքն այնպիսին է, որ կարող ենք դիմակայել: Այդ օրերին նաև իր հերթապահության ժամանակ թուրք է բռնում, դրա համար գրավոր նկատողություն է ստանում: Ինձ անընդհատ ասում էր՝ «մա՛մ, ծախված կռիվ է լինելու, հողերը տալու են, ես մինչև վերջ իմ զինվորի կողքին եմ լինելու, հնարավոր է՝ իմ նման տղաները մի բան փոխեն, որովհետև թուրքը մինչև Երևան է գալու, պետք է դա կանխենք: Մա՛մ, գիտակցում եմ, որ վերջին անգամ եմ գնալու»:

Այս բոլոր զրույցները նախքան պատերազմն էին, ես էլ միշտ ասում էի՝ տեսնես այս ի՞նչ է ասում ինձ: Արդեն մարտադաշտ մեկնելուց էլ ասաց. «Վերջին անգամ եմ գնում, ուժեղ կլինես, չլացես, իմացիր, որ հերոս ունես»: Հայրիկին չասաց, որ գնում է, որովհետև գիտեր, որ իր հետևից կմեկնի Արցախ»: Պատերազմից 15 օր առաջ զորացրված Աբրահամը պատերազմի լուրը լսելուն պես ուղևորվում է Արցախ, այլ կերպ չէր կարող: «Սեպտեմբերի 27-ին ուզում էր ՈՄԱ-ի հետ մեկնել, բայց իմացավ, որ մեկ օր ուշ են գնալու, չսպասեց: Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում էր: Իրեն վեց ամիս տանելու իրավունք չունեին, բայց Աբոս ասում է, որ «ուչոտի» չի կանգնել և համարվում է Արցախի սպա, և իրեն չտանել չեն կարող: Նստում է «գրադի» մեքենան ու մեկնում: Սկզբում՝ Ստեփանակերտ, հետո՝ Ջրական ու Հորադիզ: Ջրականում կազմավորում են 6-7 հոգանոց հետախուզական խմբեր: Իր խմբի ղեկավարը Աբոս է լինում, իր հետ լինում է Ջրականի բուժակը, կամավորներ, Արայիկը՝ իր օգնականը: Աբրահամն իր խմբի հետ պիտի պայթեցներ Արա լեռան մոտ գտնվող՝ արդեն գրավված ադրբեջանական հենակետը։

Նահանջի ժամանակ, իմանալով, որ իրենց դրոններով հետևում են, զանգում է իր երաժիշտ ընկերոջը, հրաժեշտ տալիս, ասում, որ մի քանի ժամից էլ չի լինի՝ «չեմ ափսոսում իմ կյանքը հայրենիքիս համար զոհելուց, միայն սարսափում եմ, թե ինձանից հետո ինչ կլինի զինվորներիս հետ»։ Աբրահամը միայնակ է գնում հանձնարարությունը կատարելու, չի ցանկանում վտանգել իր զինվորների կյանքը: Նրանց հանձնարարում է պայթյունի ձայնը լսելուն պես կրակ բաց թողնել։ «Երբ տղաս փորձում է «լիմոնկան քաշել», թշնամին ականանետը գցում է, և նա զոհվում է: Իր զինվորներն էլ ձեռնամարտի են բռնվում թշնամու հետ ու դաժանաբար զոհվում ժամեր անց»։ 44-օրյա պատերազմի ժամանակ Աբրահամը կարողացել է անցնել մեր կողմից լքված դիրքեր, որոնք արդեն գտնվում էին հակառակորդի հսկողության տակ, ոչնչացնել կարևոր փաստաթղթեր ու բերել զենք, զինամթերք։ Իրենց խումբը 117 վիրավոր է փրկել: «Փրկված տղաներից մեկը պատմում է, որ Աբրահամս իրեն ասել է՝ մեզանից երկար ես ապրելու, ապե՛ր»: Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 2-ի լույս 3-ի առավոտյան Հորադիզում, տուն «վերադարձել» յոթ ամիս անց: Մայրիկի խոսքով, թշնամին որդու մարմինը տարել է, քանի որ նա զոհվել է գրավված տարածքում:

«Անգամ ԴՆԹ են արել, հետո պարզելով, որ իրենց զինվորը չէ, սև տոպրակով բերել ու թաղել են: Այնտեղից հանել են ու փոխանակում կատարել»: Տիկին Մարիամի խոսքով, որդին խենթ հայրենասեր էր, իր հայրենիքին նվիրված՝ «մեր օրերի խենթը», վրեժով լցված, կորսված հայրենիքը վերադարձնելու մեծագույն ցանկությամբ: «Աբրահամն ասում է՝ իմ երազանքը հայրենիքի սահմաններում արդարադատության հաստատումն է, արդարադատություն՝ իսկական արդարադատություն, որը տարածվում է բոլորի վրա։ Արդարությունը կդատի բոլորին, և ամեն մեկը կստանա արդարադատության իրեն հասանելի չափաբաժինը»: Աբոյի զոհվելուց հետո մայրիկի համար շարժիչ ուժը դարձավ վրեժը: «Երկրորդը՝ տղայիս անունը վառ պահելն ու նրա սխրանքներն այս սերնդին հասցնելը, պետք է հայրենասեր սերունդ ունենանք, որ չկորցնենք հայրենիքը, որի համար իմ տղան իր արյունն է թափել: Աբոս հրաշք էր, աստվածավախ էր, հավատքով լի: Հիմա նույն կերպ նաև դստերս աղջկան եմ դաստիարակում, սպասում է, թե երբ է մեծանալու, քեռու երգն էլ երգելով՝ ասում է՝ քո կիսատ գործը ինձ ես թողել»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության» և «Մայրական գթության», Հայաստանի Հանրապետության կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան