7 ակումբներ անդամակցեցին ՀՖՖ-ին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 24-րդ հերթական ժողովի օրակարգային հարցերից վերջինը վերաբերում էր 7 ակումբների՝ «Աղթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ» ՖԱ ՀԿ, «Լոռի Վանաձոր» ՖԱ ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Աբովյան Ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ անդամությանը ՀՖՖ-ին։
ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդգծեց՝ բոլոր 7-ն էլ մարզային թիմեր են, ինչը շատ կարևոր ցուցիչ է․ «Ոչ բոլորն են նույն ճանապարհով գնալու։ Ոմանք փորձելու են գալ Առաջին խումբ, ոմանք մնալու են մանկապատանեկան ֆուտբոլում՝ համագործակցելով համայնքների հետ։ Ամեն կերպ կաջակցենք, որպեսզի մարզերում այս թիմերը կայանան։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլ մուտք գործելու հետ կապված այս աճը ունենալու ենք նաև գալիք տարիների ընթացքում ու ընդլայնելու ենք մեր աշխարհագրությունը»։