Ինչո՞ւ է Մադոննայի աղջիկը հրաժարվում թևատակերը սափրելուց․ նա կրկին լուսանկարներ է հրապարակել
ՖոտոՍոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է ամերիկացի երգչուհի, դերասան Մադոննայի դուստրը՝ 21-ամյա Լուրդս Լեոնը։ Աղջիկն օրեր առաջ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են նրա մարմնի չսափրված մասերը, մասնավորապես՝ թևատակերը։
Լուրդսի լուսանկարներն արվել են կոշիկներ արտադրող ամերիկյան Converse բրենդի արշավի շրջանակներում։ Ինստագրամում այդ լուսանկարի տակ մեկը գրել էր․ «Գնա, սափրիր, ամոթ է», որին մեկ այլ օգտատեր հակադարձել էր․ «Վերջապես մի օր կհասկանա՞նք, որ մազը բնական երևույթ է, որից պետք չէ ամաչել։ Իսկ այն սափրել-չսափրելն ընդամենը կախված է մարդու ցանկությունից»։ Ասվածից երևում է, որ մարդիկ երկու խմբի են բաժանվել․ մի մասը քննադատում է Լուրդսի ապրելակերպը, մյուս մասը՝ խրախուսում։
Լուրդս Լեոնն առաջին անգամ չէ, որ նման լուսանկարներ է հրապարակում։ Նա միշտ պնդել է, որ գեղեցիկ լինելու համար ամենևին էլ հարկավոր չէ հետևել մյուսների ստեղծած կանոններին, իսկ նրանց, ովքեր չեն հետևում դրանց, անվանել տգեղ կամ անճաշակ։
Այս տարվա Ամանորին էլ Մադոննան էր լուսանկար հրապարակել դստեր հետ, որում վերջինս կրկին չսափրած թևատակերով էր։
Ի դեպ՝ հենց ինքը՝ Մադոննան ևս որոշ ժամանակ առաջ նմանատիպ լուսանկար էր հրապարակել։