Ողբերգական դեպք Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 1 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Գևորգյանն ու Մարտին Ենոքյանը։
Հրշեջները, մարելով նշված շենքի 12-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 45-ամյա Միհրան Ա․-ի դին։
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի մասին Ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքից չի եղել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։