Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ երթևեկությունը դադարել է. 500-ից ավելի մեքենա մնացել է ճանապարհին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունքի մարզից դեպքի Վայոց ձորի մարզ ճանապարհին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել են ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց ձոր երթևեկությունը:
Տրասնպորտային միջոցների երկկողմանի շարժը դադարեցվել է, ու պատճառը ոչ թե Վայոց ձորի մարզի ճանապարհներն են, այլ Սյունիքի մարզից դեպի Վայոց ձոր մերկասառույց ճանապարհները դժվարանցնանելի են դարձրել երթևեկությունը, իսկ երբ տրանսպորտային միջոցները շարժվում էին, ստեղծվում էին արհեստական խցանումներ ու պարեկները, ապա նրանց միացած փրկարարներն ու ճանշինականները մեծ դժվարությամբ էին կարողանում ավտոմեքենաները դուրս բերել անվտանգ վայր:
Խցանումն անցնում էր մոտ 5 կմ: