Արտակարգ իրավիճակը Արագածոտնից Լոռի շարունակվում է. մոտ 300 ավտոմեքենա չի կարողանում տեղաշարժվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ իրավիճակը շարունակվում է Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան, բքի ու սառնամանիքի պայմաններում Ծիլքար գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորանների տանող ճանապարհահատվածում 1,5 ժամից ավելի է՝ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Պատճառը տեղացած առատ ձյունն է, բուքն ու սառնամանիքը, ինչպես նաև ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ, փնթի աշխատանքը:
Այս պահին ուժեղ բքի ու սառնամանիքի պայմաններում փրկարարներն ու պարեկները՝ հավատարիմ մարդ լինելու կոչմանը, իրենց աշխատանքն են կատարում: Սակայն ճիշտ կլինի, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հետևանություններ անի ու ճանապարհները սպասարկող ճանշինի «գյամերը քաշի», որպեսզի իրոք ռեալ աշխատանք կատարեն՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պարեկների ու փրկարարների հետ արդեն մի քանի օր է՝ այդ ծանր պայմաններում աշխատում են ոստիկանության Ապարանի ու Արագածի բաժինների համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները: