Լրահոս
Կարևոր


«Եթե եկող տարի Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը տեսանելի է լինելու»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործընթացների, որոշումների և իրականության մասին խոսելիս 2023 թ.-ը դժվար է ուղղակի բարդ տարի կոչելը: Տարվա ընթացքում հարցազրույցների ու վերլուծությունների միջոցով անդրադարձել ենք զգայուն ու կարևոր թեմաների՝ Արցախի կորուստ, բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներ, Հայաստանին սպառնացող վտանգներ և այլն:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում փորձեցինք ամփոփել 2023 թ.-ը և խոսել հաջորդ տարվա սպասելիքներից ու անելիքներից: «2023 թ.-ը հայոց պատմության ամենածանր տարիներից մեկն էր, որովհետև մենք մեր ձեռքերով ոչնչացրեցինք Հայկական երկրորդ պետությունը: Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին պլանավորում դա անել, այլ խնդիր է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ նպաստեինք դրան: Մենք ասելով՝ իրականում նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ հասարակական այն շերտին, որը, հայտարարելով, թե «մենք չենք զբաղվում քաղաքականությամբ», աչք է փակում կատարվածի վրա կամ իր մասնակցությունը քաղաքական գործընթացներին սահմանափակվում է նրանով, որ Գրին քարտերի հերթերում է կանգնում:

Մենք նպաստեցինք նրան, որ Հայկական երկրորդ պետականությունը ոչնչացվեց, իսկ հաշվի առնելով Ադրբեջանից եկող ազդակները, օրինակ՝ դեկտեմբերի 26-ին իրենց Միլլի մեջլիսում հայտարարություն է ընդունվելու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, կարող եմ ասել, որ 2023 թ.-ի արդյունքները բերելու են նրան, որ 2024 թ.ին Ադրբեջանի ու արտահերթ ընտրությունների գնացող Ալիևի քաղաքական նախագծի արանքում լինելու է Հայաստանը: Ավելի կոնկրետ՝ նախագիծն է՝ անել Հայաստանի հետ այն, ինչ իրենք արեցին Արցախի Հանրապետության հետ: Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը վերջերս մելամաղձոտ ձայնով ասում էր, որ Արցախի պետականության լուծարումն այլընտրանք չուներ, մենք փորձում էինք պետություն կառուցել Հայաստանի հաշվին և այլն: Ձեզ վստահեցնում եմ, որ նույն տեքստը նա կարող է հետագայում կարդալ նաև Հայաստանի մասին, հայտարարել, որ մենք փորձեցինք, բայց ոչինչ չստացվեց: Շատ հստակ քայլերով ենք գնում դեպի պետականության լուծարում: Եթե 2024 թ.-ին Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը շատ տեսանելի է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ստացվում է, որ 2024 թ.-ից դրական ակնկալիքներ չենք կարող ունենալ, եթե երկրում չլինեն քաղաքական փոփոխություններ: «Հայաստանի և Սփյուռքի՝ քաղաքական, տնտեսական և այլ տիպի ռեսուրսներն ինչոր ֆորմատով պետք է մեկտեղել, հակառակ դեպքում՝ հույս ունենալ, որ Իրանն ու Ռուսաստանը քաստինգ կանեն Հայաստանում և իրենց համար նախընտրելի ղեկավար կընտրեն, որը մեզ կփրկի, ապա սա մեզ համար աղետալի հետևանքներ է ունենալու: Արցախը Պրահայում ձեռք բերված համաձայնությունից հետո մոտ մեկ տարի դիմացավ, հետո լուծարման մասին փաստաթուղթ ստորագրվեց: Վստահ չեմ, որ Հայաստանն այդ մեկ տարին կդիմանա: Չէ՞ որ Գրանադայում էլ է որոշակի փաստաթուղթ ստորագրվել, որը բովանդակային առումով Հայաստանին վերաբերող մասով նույնն է, ինչ 2022 թ.ին Պրահայում Արցախի մասով ստորագրված փաստաթուղթն էր: Ադրբեջանցիները դա չեն թաքցնում: Եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, մենք ձեզ հետ երևի էլ բարոյական իրավունք էլ չենք ունենա խոսել այն մարդկանց մասին, որոնք իմ նշած հերթերում Գրին քարտ ստանալու և երկրից մեկնելու գործողություններ են անում: Մարդիկ, ենթագիտակցաբար զգալով վտանգը, այս կերպ էլ արձագանքելու են դրանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց քաղաքական փոփոխություններ անել, կարծես թե, չի ստացվում: «Նախկինների» չվերադառնալու ցանկությունից դրդված քաղաքացիները ներկաներին էլ չեն կարողանում մերժել, նոր դեմքեր են փնտրում, որոնք, սակայն, չկան: «Ոչ ոք լուսնից չի իջնելու: Ունենք քաղաքական այն էլիտան, որն ունենք, ունենք այն գործարարներն ու քաղաքական գործիչները, որոնք ունենք՝ լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում: Մեր ընտրությունը պետք է կատարենք դրանից: Հույս ունենալ, որ լուսնից ինչ-որ մեկը կգա, նման բան չի լինելու: Խնդիրը նաև այն է, որ Հայաստանում ներէլիտար պայքարը ոչ պակաս անողոք է, ոչ պակաս անողոք պայքար են իրար դեմ մղում, քան Հայաստանն Ադրբեջանի դեմ: Դա է պատճառներից մեկը, որ չենք կարողանում փոփոխությունների հասնել: Սա առաջին և զուտ գետնի վրա իրականությունն է: Երկրորդ՝ որքան էլ ցավալի լինի, լավ թե վատ, բայց Նիկոլ Փաշինյանը քաղաքական կոնցեպտ ունի, նախագիծ: Սկզբից «խաղաղության դարաշրջանն» էր, հիմա էլ «խաղաղության խաչմերուկն» է: Չեմ խոսում այն մասին, թե որքանով է դա իրատեսական կամ ոչ, խաղաղության կոնցեպտի տակ մի ամբողջ համակարգ է կառուցված: Խոսք են տալիս մարդկանց, թե լավ կապրեք, սա կլինի, նա կլինի և այլն, այսինքն՝ նա կոնցեպտ է առաջարկում: Իսկ ո՞րն է ընդդիմության կոնցեպտը:

Երբ լսում եմ ընդդիմությանը ներկայացնող մարդկանց, ինձ մոտ տպավորություն է, որ 2020 թ.-ի սեպտեմբերի 26-ն է: Նույնիսկ իրականությունը նկարագրելու լեզուն վերջին երեք տարվա ընթացքում չի փոխվել:Մեր սահմանը Աղդամից ու Ջաբրայիլից եկել ու հասել է Վարդենիս, Սիսիան, Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար շատ է փոխվել, Ռուսաստանը ներգրավվել է պատերազմի մեջ ու, կարծես թե, պատերազմում արդեն հաղթում է, իսկ եթե դա այդպես է, ապա այն պետությունը, որտեղ կա ռուսական ռազմաբազա, այս պայմաններում նույնպես մաս է դառնում այն պետության, որը հաղթանակ է տարել պատերազմում ու դու դրան համապատասխան պետք է մշակես քո ներքին ու արտաքին քաղաքական կոնցեպտները: Մենք այս ամեն ինչը չունենք: Չունենք պատասխան նրան, թե ինչպիսի սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, թե ինչպես ենք պատկերացնում կոմունիկացիաների ապաշրջափակումը զուտ քարտեզի վրա և այլն: Խնդիրը, բացի ներէլիտար պայքարից, նաև այն է, որ կոնցեպտուալ առումով Փաշինյանի՝ այդ մեռելածին «խաղաղության խաչմերուկ» ասվածի այլընտրանքը չկա: Իսկ մարդիկ քվեարկում են կոնցեպտների օգտին:

2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանին հնարավոր է իր շենքի բնակիչներն անգամ չճանաչեին, բայց մարդիկ գնացին «մերժենք»-ի կոնցեպտի հետևից: 2018 թ.-ից այս կողմ էլ տնտեսական-սոցիալական վիճակը, մեղմ ասած, այնքան չի բարելավվել, որ ասենք, թե 2018 թ.-ին առկա խնդիրները լուծվել են: Այս ամենի լուծման կոնցեպտը չկա: Երբ լինի, այդ ժամանակ հնարավոր է, որ մարդիկ որոշեն, որ քվեարկում են ոչ թե այնպես, որ հետո գնում են Գրին քարտ ստանալու, այլ կգնան իքս քաղաքական գործչի օգտին քվեարկելու: Մարդկանց հետ շփումը չկա, կոնցեպտուալ առումով առաջարկ չկա, մարդիկ էլ թմբիրի մեջ են, բայց այդ կոնցեպտուալ առաջարկը չկա նաև այն պատճառով, որ մեր երկրում ներէլիտար պայքար է ընթանում»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)