Լրահոս
Կարևոր


«Ընկերասեր էր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով». տանկիստ Սամվել Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Վարանդայում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի երեխա էր Սամվելս, բայց մեծանալով՝ լրջացավ, փոխվեց: Ժիր էր, ընդունակ: Ընկերասեր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով էր, թե՛ իրեն էին հարգում, թե՛ ինքն էր բոլորին հարգանքով վերաբերվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Սիրունը:

Սամվելի մանկությունն անցել է Ազատամուտ գյուղում, հինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Տավուշի մարզի Սևքար գյուղ, այստեղ դպրոց է հաճախել, Սևքարում նրա պատանեկությունն է անցել: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում նորմալ սովորել է, բայց ուսանող լինել չի հասցրել: Սամվելը դպրոցին զուգահեռ երկրորդ դասարանից հաճախել է սամբոյի: «Իր ցանկությամբ ընտրեց այդ սպորտաձևը: Մինչև 1617 տարեկանը սիրով հաճախել է սամբոյի: Արցախում, Ռուսաստանում, Հայաստանում տարբեր մրցումների է մասնակցել, բազմաթիվ մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր ունի: Մոսկվայում, մասնակցելով մրցումների, գրավել է մրցանակային երրորդ տեղը: 17 տարեկան էր, սկսեց պատրաստվել բանակ զորակոչվելուն և սամբոյի մարզումները թողեց»: Մայրիկն ասում է՝ որդին շատ նպատակներ ու երազանքներ ուներ:

«Իր հիմնական երազանքը տրակտոր ունենալն էր, այն վարելը, այգեգործական աշխատանքներում օգտագործելը: Իջևանում ջերմոցներ էին կառուցում, օրվա մեջ մի քանի ժամով գնում էր, օգնում, սովորում տրակտոր վարելու հմտությունները: Վարորդական իրավունք արդեն ուներ, մյուս երազանքները կյանքի էր կոչելու բանակից զորացրվելուց հետո»: Սամվելը բանակ է զորակոչվում 2020 թ. հունվարի 7-ին: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է տանկիստ: Վեց ամիս անց տեղափոխվել է Վարանդա (Ֆիզուլի), որտեղ էլ իր ծառայությունը շարունակելու էր մինչև զորացրվելը: Երբ հետաքրքրվում եմ, թե ինչ տրամադրվածությամբ է որդին մեկնել բանակ, տիկին Սիրունն արձագանքում է՝ շատ մեծ սիրով է մեկնել: «Բանակում ծառայելու ժամանակ էլ ընդունակ է եղել, աշխատասեր: Առաջադիմությունը բարձր էր, բավականին մեծ շրջապատ էր ստեղծել: Գոհ էր ծառայությունից, երբեք չէր տրտնջում:

Ցավոք, համավարակի ամիսներն էին, ո՛չ մենք կարողացանք իրեն այցելել, ո՛չ էլ նա կարողացավ արձակուրդ գալ: Պատերազմից հետո, երբ ցանկանում էինք տեղեկություններ ստանալ, թե ինչ է եղել, ինչպես, այդ ընթացքում հանդիպեցինք հրամանատարների հետ: Բոլորն իր մասին գովասանքի, դրական խոսքեր էին ասում, նշում էին, որ իր ոգին, ինչպես ասում են, «տեղն» է եղել անգամ պատերազմի ծանր օրերին: Երբեք որևէ հարցում չի ընկճվել»,պատմում է տիկին Սիրունը: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Ամեն օր խոսել ենք իր հետ, թեկուզ մի քանի րոպեով, բայց լսել ենք իր ձայնը: Հոկտեմբերի 11-ին զանգահարեց, խոսեցինք վերջին անգամ: Հարց ու փորձ էինք անում, թե ինչ ունի, շոր ու ուտելիք ունե՞ն, ասում էր՝ ամեն ինչ էլ ունենք, այնքան ուտելիք ունենք, որ էլ ասելու չի: Չի բողոքել ոչ մի բանից, հակառակը՝ անգամ պատերազմի ծանր պահերին ասում էր, որ ամեն ինչ նորմալ է»:

Տանկի մեխանիկ-վարորդ Սամվելը զոհվել է հոկտեմբերի 13-ին գրադի հարվածից, հաջորդ օրն առավոտյան ընտանիքը ստացել է որդու մահվան բոթը, նրանց հայտնել են, որ Սամվելն արդեն Հայաստանում է: «Իր տանկի հրամանատարն է ընկերոջը զանգել, հայտնել, թե որ ուղղությամբ են գնում, ու ասել՝ հետ գալու հույս չկա: Մինչև Սամվելի հրամանատարի ընկերը՝ արցախցի Վիլենը, հասնում է այնտեղ, տեսնում է, որ բոլորը զոհվել են, իր ընկերոջ հետ նաև տղաներին է դուրս բերում: Դրա շնորհիվ է, որ Սամվելս շուտ է տուն հասել, հակառակ դեպքում՝ իրեն էլ երևի շատ կփնտրեինք»: Վարանդայում տղաները շրջափակման մեջ են հայտնվել, բայց արդեն տանկով չեն եղել:

«Զինակից ընկերների պատմությունների համաձայն, Սամվելը երկու անգամ ընկել է շրջափակման մեջ, բայց հնարամտության, խիզախության շնորհիվ տղաների հետ կարողացել են դուրս գալ ծանր իրավիճակից: Երրորդ անգամ կրկին շրջափակման մեջ հայտնվելով՝ «կորցրել» են իրենց զրահատեխնիկան: Դրանից հետո նրանց հրահանգել են բարձունք պահել, հետևակի մաս են կազմել»: Սամվելն ավագ քույրիկ ունի, տիկին Սիրունը՝ երկու թոռ: «Սամվելը քույրիկի երեխաներից որևէ մեկին չի տեսել, բայց իմացել է քրոջ առաջնեկի ծնվելու լուրը: Ավագ թոռս մեկ ամսական էր, երբ Սամվելը զոհվեց: Սամվելից հետո աղջիկս դարձավ մեզ ուժ տվողը, իհարկե՝ նաև թոռնիկներս: Շատ կարևոր էր, որ նա մեզ մենակ չթողեց, մեր կողքին է»:

Հ. Գ. - Սամվել Սահակյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Սամբոյի ֆեդերացիայի պատվոգրով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի Սևքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է